Ձմեռը որքան էլ դաժան լինի, միեւնույն է՝ գարունը կգա․ Արտակ Բեգլարյան
21:29 - 01 հունվարի, 2023

Ձմեռը որքան էլ դաժան լինի, միեւնույն է՝ գարունը կգա․ Արտակ Բեգլարյան

Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
«Անկախ ամեն ինչից՝ շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ, սիրելի՛ հայրենակիցներ:
Ճգնաժամերն ու դժվարությունները նաև ծնում են հնարավորություններ՝ ինքդ քեզ ու միջավայրդ ճանաչելու, ուժեղանալու, կատարելագործվելու, իրական արժեքները գնահատելու, համախմբվելու, պայքարելու...
 
Թո՛ղ այս տարին լինի բոլոր հնարավորությունների արդյունավետ իրացման տարի բոլոր մակարդակներում՝ անհատից մինչև պետություն:
Հատուկ սերս ու մաղթանքներս Արցախում պայքարող մեր բոլոր հայրենակիցներին:
 
Ձմեռը որքան էլ դաժան լինի, միեւնույն է՝ գարունը կգա, սակայն անհրաժեշտ է պատշաճորեն դիմակայել ձմռանը եւ պատրաստվել գարնանը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել