Ֆիլիպ Ռիքերը հեռանում է ԱՄՆ կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդականի պաշտոնից
09:31 - 05 հունվարի, 2023

Ֆիլիպ Ռիքերը հեռանում է ԱՄՆ կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդականի պաշտոնից

Ֆիլիպ Ռիքերը հեռանում է ԱՄՆ կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդականի պաշտոնից: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։ 

«Այսօր մենք հայտարարում ենք դեսպան Ֆիլիպ Ռիքերի՝ Կովկասի բանակցությունների գծով ավագ խորհրդականի պաշտոնից ազատվելու մասին, որն ուժի մեջ կմտնի վաղը՝ հունվարի 5-ից»,- ասել է Փրայսը։

Նա ընդգծել է, որ դեսպան Ռիքերի հեռանալը ոչ մի կերպ չի խարխլում Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգ, կայուն, ժողովրդավարական, բարգավաճ և խաղաղ ապագան խթանելու ԱՄՆ հանձնառությունը․ «ԱՄՆ-ն շարունակում է երկկողմ համագործակցությունը համախոհ գործընկերների հետ, ինչպիսին է ԵՄ-ն, և միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսին ԵԱՀԿ-ն է, դյուրացնելու Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունը և լուծումներ գտնելու ԼՂ հակամարտությանն առնչվող կամ դրանից բխող բոլոր հիմնախնդիրներին»։

Փրայսի խոսքով՝ դեսպան Ռիքերի աշխատանքը՝ որպես կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական, արագացրել է ներգրավվածությունը և օգնել է կառուցել կառուցվածքային գործընթաց՝ խաղաղություն հաստատելու անհանգիստ տարածաշրջանում․ «Նրա ներդրումը վերահաստատում է այն կարևորությունը, որ Միացյալ Նահանգները տալիս է օգնելու Հայաստանին և Ադրբեջանին բանակցություններ վարել երկկողմ կայուն խաղաղության շուրջ, ինչպես նաև մեր նպատակը աջակցելու Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը որպես Ժնևի միջազգային քննարկումների մեր պատվիրակության ղեկավարի»։

Նեդ Փրայսը հայտնել է, որ անցյալ տարվա օգոստոսին Ռիքերի նշանակման սկզբից ի վեր միշտ հասկացվում և ակնկալվում էր, որ նա այս պաշտոնում ծառայելու է կարճաժամկետ հիմունքներով՝ մինչև 2022 թվականի վերջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել