Ոչ ոք չգիտի՝ ինչ կլինի բանկային համակարգի հետ, բջջային կապը կարող է ամբողջական անհետանալ․ Սամվել Մարտիրոսյանը՝ ռազմական դրության ժամանակ սահմանափակումների մասին
15:29 - 09 հունվարի, 2023

Ոչ ոք չգիտի՝ ինչ կլինի բանկային համակարգի հետ, բջջային կապը կարող է ամբողջական անհետանալ․ Սամվել Մարտիրոսյանը՝ ռազմական դրության ժամանակ սահմանափակումների մասին

tert.am: Արդարադատության նախարարության կողմից առաջարկվող՝ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծով առաջարկվում է ռազմական դրության ժամանակ սահմանափակել համացանցը, արգելափակել մի շարք կայքերի աշխատանքը և այլն։ Այս թեմայով քննարկման ժամանակ տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ թեև նախագիծը առաջ է քաշել Արդարադատության նախարարությունը, բայց պարզ չէ, թե ով է այս փոփոխությունների իրական շահառուն։

«Սա արդեն խնդիր է, որովհետև մենք լավ չենք հասկանում, թե ով է ուզում ինչ-որ մի բան անել, և բացի այդ լավ ներկայացված չէ, թե ինչպես է այդ ամեն ինչը արվելու։ Մտցված են շատ ռեպրեսիվ գործիքներ, ընդհուպ մինչև ինտերնետ կապի ամբողջական անջատում։ Ոչ ոք Հայաստանում դա չի փորձել անել և մենք նույնիսկ չգիտենք՝ ինչ հետևանքներ դա կարող է ունենալ։ Ոչ ոք չգիտի՝ ինչ կլինի բանկային համակարգի հետ, բջջային կապը կարող է ամբողջական անհետանալ, որովհետև մենք այդքան էլ լավ չենք պատկերացնում մեր երկրի ամբողջ ինֆրաստրուկտուրան։ Մենք չունենք կրիտիկական ենթակառուցվածքների մասին օրենք, չունենք ցանկ, թե որոնք են կրիտիկական ենթակառուցվածքները, բայց ստեղծում ենք հնարավորություն այդ ամեն ինչը մի օրվա մեջ անջատելու»,- ասաց Մարտիրոսյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել