Արամ Հովհաննիսյանը և Կամո Ցուցուլյանն ազատվել են ոստիկանության պետի առաջին տեղակալի և տեղակալի պաշտոնակատարի պաշտոններից
18:51 - 09 հունվարի, 2023

Արամ Հովհաննիսյանը և Կամո Ցուցուլյանն ազատվել են ոստիկանության պետի առաջին տեղակալի և տեղակալի պաշտոնակատարի պաշտոններից

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Հովհաննիսյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի, ««Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-461-Ն օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասի.

Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Հովհաննիսյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,- նշված է հրամանագրում:

Նախագահի մեկ այլ հրամանագրով ՀՀ ոստիկանության պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Ցուցուլյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի, ««Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-461-Ն օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասի.

Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Ցուցուլյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,- նշված է հրամանագրում:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել