armenpress.am: ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը հունվարի 9-ին միաձայն բանաձև է ընդունել Սիրիային անդրսահմանային օգնության մեխանիզմի գործունեությունը վեց ամսով երկարացնելու մասին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ընդունված որոշմամբ երկարաձգվում է 2022 թվականի հուլիսի 12-ին ընդունված անդրսահմանային աջակցության մեխանիզմի մասին որոշումը։ Այն ուժի մեջ է թողնում «Բաբ ալ-Հավա» անդրսահմանային օգնության միակ անցակետի շահագործումը Սիրիայի և Թուրքիայի սահմանին։
Ըստ բանաձևի՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պետք է հատուկ զեկույց ներկայացնի Սիրիայում հումանիտար կարիքների վերաբերյալ ոչ ուշ, քան հունիսի 10-ը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը ասել է, որ համաշխարհային կազմակերպությունը հանձնառու է օգտագործել բոլոր հնարավորությունները՝ օգնություն ցուցաբերելու «ամենաանվտանգ և ամենաարդյունավետ ուղիներով»:
comment.count (0)