Ցանկացած առաքելություն ԼՂ  կարող է ուղարկվել միայն հակամարտության երկու կողմերի համաձայնությամբ․ Պեսկովը արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը
13:08 - 11 հունվարի, 2023

Ցանկացած առաքելություն ԼՂ կարող է ուղարկվել միայն հակամարտության երկու կողմերի համաձայնությամբ․ Պեսկովը արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը

Լեռնային Ղարաբաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի խաղաղապահ առաքելություն ուղարկելու թեման մեկ անգամ չէ, որ օրակարգում է եղել, սակայն ցանկացած առաքելություն կարող է ներգրավվել միայն հակամարտության երկու կողմերի՝ Բաքվի և Երևանի համաձայնությամբ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ 

«Մշտական շփումներ տարբեր մակարդակներում մշտական ​կան: Իհարկե, այս թեման բազմիցս եղել է օրակարգում: Բայց պարզ է, որ ցանկացած առաքելություն կարող է ուղարկվել միայն հակամարտության երկու կողմերի համաձայնությամբ», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարները քննարկել են այս թեման։ 

Երեկ՝ հունվարի 10-ին, մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ հայտարարեց, որ եթե պարզվի՝ ՌԴ-ն իր պարտավորությունները չի կարողանում կատարել օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով, որպես [ՄԱԿ] ԱԽ մշտական անդամ՝ ինքը պետք է դիմի ՄԱԿ-ի ԱԽ-ին՝ կամ ռուսական խաղաղապահ զորախմբին միջազգային մանդատով օժտելու կամ նոր խաղաղապահ առաքելություն ուղարկելու ԼՂ․ բազմազգ առաքելություն, որը կապահովի եռակողմ հայտարարությամբ հաստատված անվտանգային ճարտարապետությունը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել