Ռուսաստանն Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ է նախաձեռնել |armtimes.com|
10:25 - 12 հունվարի, 2023

Ռուսաստանն Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ է նախաձեռնել |armtimes.com|

armtimes.com: ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունը հունվարի 17-ին Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ է նախաձեռնել։

«Ես չեմ բացահայտի այն, ինչ տեղի կունենա Անվտանգության խորհրդում հունվարի 17-ին Ուկրաինայի վերաբերյալ մեր առաջարկով. թող մեր հակառակորդներն առայժմ ապրեն անտեղյակության մեջ»,- չորեքշաբթի իր թելեգրամյան ալիքում ասել է ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։

Բացի այդ, ռուս դիվանագետը նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը հունվարի 20-ին հրավիրում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ պաշտոնական նիստ՝ համաձայն «Արրիա բանաձևի»՝ Ուկրաինայի Զինված ուժերի կողմից Դոնբասի դեկտեմբերյան հրետակոծության թեմայով։

«Հետաքրքիր բանախոսներ և փաստեր են լինելու. ինչպես գիտեք, նման հանդիպումներին, ի տարբերություն Անվտանգության խորհրդի պաշտոնական նիստերի, մենք կարող ենք տեսա և ֆոտոնյութեր ցուցադրել»,- ընդգծել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել