Մակրոնը հրաժարվել է ներողություն խնդրել Ալժիրից գաղութացման համար
 |hetq.am|
13:50 - 12 հունվարի, 2023

Մակրոնը հրաժարվել է ներողություն խնդրել Ալժիրից գաղութացման համար |hetq.am|

hetq.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ չպետք է ներողություն խնդրի Ալժիրից գաղութացման ժամանակաշրջանի համար, սակայն հույս ունի Փարիզում ընդունել իր ալժիրցի գործընկեր Աբդելմաջիդ Տեբունին՝ երկու երկրների հաշտեցման համատեղ ջանքերի շարունակման համար։ Այդ մասին Մակրոնը հայտարարել է ֆրանսիական Le Point շաբաթաթերթին տված հարցազրույցում։

«Ես անհրաժեշտություն չեմ տեսնում ներողություն խնդրելու։ Բանն այն չէ, թե այդ ժեստը կարող է կտրել բոլոր կապերը։ Վատագույնը կլիներ՝ ասել, որ մենք ներողություն ենք խնդրում և այնուհետ գնում ամեն մեկս մեր ճանապարհով»,- ասել է Մակրոնը։

Ներողության հարցը երկկողմ հարաբերությունների օրակարգում է ֆրանսիացի պատմաբան Բենժամեն Ստորի զեկույցից հետո, որն արտահայտվել է երկու երկրների հաշտեցման օգտին՝ բացառելով, սակայն, ապաշխարությունն ու ներողությունը։ «Եղել է պատերազմ։ Ներողություն խնդրելով կամ չխնդրելով՝ ոչինչ այլևս չես ուղղի։ Պետք է վերադառնալ պատմությանը և դրան տալ ճիշտ գնահատական»,- ասել է Մակրոնը։

Նա հիշեցրել է Ալժիրի ղեկավարին արված հրավերը։ «Ես հույս ունեմ, որ նախագահ Տեբուն 2023 թվականին կկարողանա այցելել Ֆրանսիա։ Այդ այցը թույլ կտա շարունակել մեր երկրների միջև բարեկամության ամրապնդման աշխատանքները, որոնք սկսվել են 2022 թվականի օգոստոսին Ալժիր իմ այցից հետո»,- ընդգծել է Ելիսեյան պալատի ղեկավարը։

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել