ՌԴ-ի և Իրանի ԱԳ նախարարները Մոսկվայում հունվարի 17-ին բանակցություններ կանցկացնեն

 |factor.am|
17:36 - 12 հունվարի, 2023

ՌԴ-ի և Իրանի ԱԳ նախարարները Մոսկվայում հունվարի 17-ին բանակցություններ կանցկացնեն |factor.am|

factor.am: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը հունվարի 17-ին Մոսկվայում բանակցություններ են անցկացնելու։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է ՏԱՍՍ-ը։

«Հունվարի 17-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը բանակցություններ է անցկացնելու իր իրանցի գործընկերոջ հետ, որն այդ օրը Մոսկվայում է լինելու աշխատանքային այցով։

Ակնկալվում է, որ շարունակվելու է մտքերի շահագրգիռ փոխանակում մի շարք արդիական միջազգային ու տարածաշրջանային թեմաների, այդ թվում՝ Իրանի միջուկային գործարքի շուրջ, քննարկվելու է միջազգային հարթակներում երկու երկրների համագործակցությունը, այդ թվում՝ ՄԱԿ-ում, ՇՀԿ-ում, իրավիճակը Սիրիայում, Աֆղանստանում, Անդրկովկասում ու կասպյան հիմնախնդիրը։ Նախատեսվում է քննարկել երկկողմ օրակարգը, առաջին հերթին դրա առևտրատնտեսական բաղադրիչը՝ էներգետիկայի, տրանսպորտի և արդյունաբերության այլ ոլորտներում, այդ թվում՝ հաշվի առնելով ԵՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու մասին լիարժեք համաձայնագրի կնքման բանակցային գործընթացի վերջնական փուլի անցումը»,- ասել է Զախարովան։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել