Սիրիայի նախագահը մեկնաբանել է Ռուսաստանի մասնակցությամբ Թուրքիայի հետ շփումների հեռանկարները |armenpress.am|
09:19 - 13 հունվարի, 2023

Սիրիայի նախագահը մեկնաբանել է Ռուսաստանի մասնակցությամբ Թուրքիայի հետ շփումների հեռանկարները |armenpress.am|

armenpress.am: Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հայտարարել է, որ Սիրիայի, Թուրքիայի և Ռուսաստանի պաշտպանության նախարարների հանդիպումները, ինչպես օրինակ՝ վերջին բանակցությունները, պետք է նախապես Մոսկվայի և Դամասկոսի միջև մանրակրկիտ ուսումնասիրվեն և համակարգվեն՝ կոնկրետ արդյունքների հասնելու համար:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ այս մասին Բաշար ալ-Ասադը ասել է Սիրիայի հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցչի հետ հանդիպմանը:

«Նման հանդիպումները պետք է նախապատրաստվեն Ռուսաստանի և Սիրիայի միջև նախնական համակարգմամբ և պլանավորմամբ, որպեսզի արդյունավետ լինեն և հասնեն այն կոնկրետ նպատակներին, որոնք ակնկալում է Սիրիան», -ասել է նախագահը:

Ասադն ընդգծել է, որ նման արդյունքները ենթադրում են վերջ տալ «օկուպացիային» (սիրիական տարածքի)  և ահաբեկչությանն աջակցությանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել