Հաագայի դատարանը հունվարի 30-ին Լաչինի հարցով լսումներ կանցկացնի |news.am|
11:38 - 14 հունվարի, 2023

Հաագայի դատարանը հունվարի 30-ին Լաչինի հարցով լսումներ կանցկացնի |news.am|

news.am: Հունվարի 30-31-ին ՄԱԿ-ի միջազգային դատարանը (Հաագայի դատարանը) Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարության շրջանակում լսումներ կանցկացնի։ Այս մասին ասվում է դատարանի հրապարակած մամուլի հաղորդագրության մեջ։

Փաստաթղթերի համաձայն՝ Հայաստանի կողմից հայցած ապահովման միջոցների վերաբերյալ լսումները կկայանան հունվարի 30-ին, իսկ Ադրբեջանի հայցի լսումները՝ հունվարի 31-ին։ Ավելի վաղ կողմերը դատարան էին դիմել՝ պահանջելով դատավարության ընթացքում լրացուցիչ ապահովման միջոցներ կիրառել։ Մասնավորապես Հայաստանը պահանջում է կիրառել հետևյալ միջանկյալ միջոցները՝

«Ադրբեջանը պետք է դադարեցնի Լաչինի միջանցքով երկու ուղղություններով անարգել ազատ երթևեկությունն արգելափակող իբր «բողոքի ցույցերի» կազմակերպումն ու աջակցությունը։

Ադրբեջանը պետք է ապահովի բոլոր անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղություններով»։

Դատարանի կանոնակարգի 74-րդ հոդվածի համաձայն՝ «միջանկյալ միջոցների մասին միջնորդությունն առաջնային է մնացած բոլոր գործերի նկատմամբ»։

Ադրբեջանն իր հերթին պահանջել է դադարեցնել Արցախի տարածքի ականազերծումը և մանրամասն տեղեկություններ տրամադրել ականների և այլ պայթուցիկ սարքերի գտնվելու վայրի և բնութագրերի մասին։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել