ԵԱՀԿ գործող նախագահը ի պաշտոնե առաջին այցն է կատարել Ուկրաինա
15:50 - 16 հունվարի, 2023

ԵԱՀԿ գործող նախագահը ի պաշտոնե առաջին այցն է կատարել Ուկրաինա

Այսօր ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բուջար Օսմանին Կիև է ժամանել։ Այս մասին նա գրել է իր թվիթերյան միկրոբլոգում։

Սա Օսմանիի՝ որպես ԵԱՀԿ նախագահի առաջին պաշտոնական այցն է Ուկրաինա։

Դիվանագետը գրել է, որ Ուկրաինայի մայրաքաղաք է ժամանել գնացքով, ճանապարհը տևել է ինը ժամ։

«Անհամբերությամբ սպասում են Ուկրաինայի ղեկավարների հետ արդյունավետ հանդիպումների՝ տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդման համար, ինպես նաև իրադրության հետևանքները կրող մարդկանց օգնելու միջոցները քննարկելու համար»,- գրել է Օսմանին:

Մեկ այլ թվիթով նա հայտնել է, որ այցելել է Բորոդյանկայի ավերված տարածքներ՝ հավելելով, որ այդ ավերածությունները շատ տխուր են. «Ռուսական այս հարձակումները հսկայական տառապանք են պատճառել ուկրաինացի ժողովրդին, և այդ գործողությունների համար արդարացումներ չկան։ Իմ մտքերը նրանց հետ են, ում կյանքը դաժանորեն խաթարվել է»։

Լուսանկարները՝ ԵԱՀԿ գործող նախագայի թվիթերյան էջից


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել