Բայրամովի հետ հեռախոսազրույցում Լավրովն ընդգծել է Լաչինի միջանցքով երթևեկության ամբողջական վերականգնման անհրաժեշտությունը |1lurer.am|
20:36 - 17 հունվարի, 2023

Բայրամովի հետ հեռախոսազրույցում Լավրովն ընդգծել է Լաչինի միջանցքով երթևեկության ամբողջական վերականգնման անհրաժեշտությունը |1lurer.am|

1lurer.am:Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Կողմերը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք արդիական թեմաներ։

«Ռուսական կողմն ընդգծել է Լաչինի միջանցքով երթևեկության շուտափույթ ամբողջական ապաշրջափակման անհրաժեշտությունը՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի բարձր մակարդակի եռակողմ հայտարարության մեջ ամրագրված չափանիշներին համապատասխան: Շեշտվել է նաև բոլոր հարակից հարցերի շուրջ փոխընդունելի լուծումների հասնելու կարևորությունը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների պայմանավորվածությունների հիման վրա ադրբեջանա-հայկական կարգավորման առանցքային ուղիների համալիր աշխատանքը վերսկսելու նպատակով»,- նշված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել