Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ
09:25 - 18 հունվարի, 2023

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ

Հունվարի 17-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին հայտնում են կուսակցության մամուլի ծառայությունից

Ըստ հաղորդագրության՝ քննարկվել են Սիսիան, Մալաթիա-Սեբաստիա, Աջափնյակ և Նաիրի տարածքային կառույցների խորհուրդների ընտրությունների կազմակերպման հարցը, մի շարք կազմակերպչական և կադրային հարցեր:

«Մտքեր են փոխանակվել Սպիտակ համայնքում սուբվենցիոն և ներդրումային ծրագրերի ակտիվացման, ինչպես նաև համայնքային կյանքի մի շարք այլ հարցերի մասին:

Վարչությունը աջակցություն է հայտնել Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի ջանքերին»․- ասվում է հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել