Լաչինի միջանցքը պետք է մնա ռուս խաղաղապահների հսկողության տակ. ԵԱՀԿ-ում ՌԴ ներկայացուցիչ |tert.am|
09:42 - 18 հունվարի, 2023

Լաչինի միջանցքը պետք է մնա ռուս խաղաղապահների հսկողության տակ. ԵԱՀԿ-ում ՌԴ ներկայացուցիչ |tert.am|

tert.am: Լաչինի միջանցքը պետք է մնա ռուս խաղաղապահների հսկողության տակ, Մոսկվան կոչ է անում ադրբեջանցի և հայ գործընկերներին բարի կամք դրսևորելու և համատեղ ընդունելու փոխզիջումներ՝ ճգնաժամը հնարավորինս արագ լուծելու համար։ Այս մասին, ինչպես հաղորդում է РИА Новости-ին, ասել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը երեկ՝ հունվարի 17-ին տեղի ունեցած ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում, որը հրավիրվել է Հայաստանի նախաձեռնությամբ:

«Տարածաշրջանում վատթարացող հումանիտար իրավիճակը լուրջ մտահոգություն է առաջացնում: Բնակչությունը չպետք է դառնա Բաքվի և Երևանի միջև քաղաքական տարաձայնությունների պատանդը:

Լաչինի միջանցքը պետք է մնա ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո և օգտագործվի միայն այն նպատակների համար, որոնք նշված են 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ:

Մենք կոչ ենք անում մեր ադրբեջանցի և հայ գործընկերներին դրսևորել բարի կամք և համատեղ փնտրել փոխադարձ ընդունելի փոխզիջումներ՝ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը հնարավորինս արագ կարգավորելու, հանքավայրերի զարգացման պարամետրերը համաձայնեցնելու և էլեկտրաէներգիայի մատակարարման խնդիրները լուծելու համար»,- ասել է Լուկաշևիչը։

Նրա խոսքով՝ Մոսկվան պատրաստ է այս հարցում ցուցաբերել հնարավոր աջակցություն։ Ըստ Լուկաշևիչի՝ կայուն և երկարաժամկետ կարգավորումը հնարավոր է միայն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ համաձայնագրերի բոլոր դրույթների խստիվ պահպանման հիման վրա։

Շարունակությունը՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել