Լավրովը բացառել է Զելենսկու հետ բանակցությունների հնարավորությունը |news.am|
13:34 - 18 հունվարի, 2023

Լավրովը բացառել է Զելենսկու հետ բանակցությունների հնարավորությունը |news.am|

news.am: Վլադիմիր Զելենսկու հետ բանակցությունների մասին խոսք լինել չի կարող։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը 2022թ․ ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքով՝ Զելենսկու հետ բանակցությունների մասին խոսք լինել չի կարող թեկուզև այն պաճառով, որ նա օրենսդրորեն արգելել է բանակցություններ վարել Ռուսաստանի կառավարության հետ։

«Զելենսկին առաջ է քաշում ինչ-որ միանգամայն անհեթեթ նախաձեռնություններ, 10 կետից բաղկացած պլան, որտեղ իրար գլխի լցված է ամեն ինչ՝ պարենային անվտանգություն, էներգետիկ, կենսաբանական անվտանգություն, ռուսական զորքերի դուրսբերում ամեն տեղից, ՌԴ-ի ապաշխարում, տրիբունալ, դատապարտում և այլն»,- ասել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել