ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ցավակցել է Նիկոլ Փաշինյանին 15 զինծառայողների ողբերգական մահվան կապակցությամբ
 |armenpress.am|
12:05 - 19 հունվարի, 2023

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ցավակցել է Նիկոլ Փաշինյանին 15 զինծառայողների ողբերգական մահվան կապակցությամբ |armenpress.am|

armenpress.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը ցավակցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ 15 հայ զինծառայողների ողբերգական մահվան կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀԱՊԿ-ի մամուլի ծառայությունից:

«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարության և անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում 2023 թվականի հունվարի 19 գիշերը Գեղարքունիքի մարզում բռնկված հրդեհի պատճառով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի 15 զինծառայողների մահվան կապակցությամբ: Մենք խորը վշտով ենք ընդունել զինծառայողների ողբերգական մահվան մասին լուրը: Կիսում ենք զոհերի ընտանիքների, հարազատների և մտերիմների անդառնալի կորստի ցավը և աջակցության խոսքեր ենք փոխանցում նրանց համար այս դժվար պահին: Տուժածներին և վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- ասված է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ուղերձում:

Հունվարի լույս 19-ի գիշերը՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Զոհվել է 15 զինծառայող, 3-ի վիճակը ծանր է։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրի 532-րդ հոդվածի 4-րդ մասով․ այն է՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի անձանց մահ։ 

Դեպքին հաջորդել են պաշտոնանկություններ ՊՆ-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել