ՀՀ նախագահը ցավակցել է ողբերգական հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների ընտանիքներին
13:21 - 19 հունվարի, 2023

ՀՀ նախագահը ցավակցել է ողբերգական հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների ընտանիքներին

 Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցել է ողբերգական հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների ընտանիքներին: Այս մասին տեղեկանում է նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից:

«Սիրելի հայրենակիցներ,

Սրտի մեծ ցավով տեղեկացա Պաշտպանության նախարարության N զորամասում տեղի ունեցած ողբերգական հրդեհի մասին, որի զոհ է դարձել 15 զինծառայող, կան վիրավորներ:

Ցավակցություններս եմ հղում և վշտակցում մահացած զինծառայողների ծնողներին ու հարազատներին, վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում:

Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու կյանքն ու առողջությունն անգին է, և ուժային կառույցներում ու քաղաքացիական ենթակառուցվածքներում անվիճարկելիորեն և խստագույնս պետք է պահպանվեն անվտանգության բոլոր կանոններն՝ այսօրինակ պատահարներն ի սպառ բացառելու համար:

Մեկ անգամ ևս խորին ցավակցություններս եմ հայտնում մահացածների հարազատներին և կիսում ծանր կորստյան վիշտը»,-նշված է ցավակցական հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել