Իրանի դեսպանությունն ցավակցել է Հայաստանի ժողովրդին ողբերգական հրդեհի հետևանքով 15 զինծառայողների մահվան կապակցությամբ
15:23 - 19 հունվարի, 2023

Իրանի դեսպանությունն ցավակցել է Հայաստանի ժողովրդին ողբերգական հրդեհի հետևանքով 15 զինծառայողների մահվան կապակցությամբ

Իրանի դեսպանությունն իր անկեղծ ցավակցությունն է հայտնում Հայաստանի ժողովրդին հունվարի 19-ին տեղի ունեցած ողբերգական հրդեհի հետևանքով 15 զինծառայողների մահվան կապակցությամբ: Այս մասին նշված է Հայաստանում Իրանի դեսպանության թվիթերյան միկրոբլոգում։

«Վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում, մեր մտքերն ու կարեկցանքը զոհերի և նրանց ընտանիքների հետ են»,- նշված է գրառման մեջ։

Հունվարի լույս 19-ի գիշերը՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Զոհվել է 15 զինծառայող, 3-ի վիճակը ծանր է։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրի 532-րդ հոդվածի 4-րդ մասով․ այն է՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի անձանց մահ։ 

Դեպքին հաջորդել են պաշտոնանկություններ ՊՆ-ում։

Լուսանկարը՝ «Սպուտնիկ Արմենիա»-ի / հրդեհված կացարանը, 19․01․2023


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել