Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Լաչինի միջանցքի շրջափակման կապակցությամբ ԵԽ նախարարների կոմիտեի նախագահի հայտարարությանը |1lurer.am|
19:38 - 19 հունվարի, 2023

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Լաչինի միջանցքի շրջափակման կապակցությամբ ԵԽ նախարարների կոմիտեի նախագահի հայտարարությանը |1lurer.am|

1lurer.am: Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել՝ ափսոսանք հայտնելով Լաչինի միջանցքի մեկամսյա շրջափակման կապակցությամբ Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի նախագահի հայտարարության կապակցությամբ:

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը նաև հայտնել է, որ «չի հասկանում Լաչինի ճանապարհին խաղաղ ցույցերի նկատմամբ նման վերաբերմունքը», և հայտարարել, որ բողոքի ցույցերի անցկացումն Ադրբեջանի քաղաքացիների իրավունքն է և պետք է հարգանքով ընկալվի:

Ավելի վաղ Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեում նախագահող, Իսլանդիայի արտգործնախարար Թորդիս Կոլբրուն Ռեյկֆյորդ Գիլֆադոտիրը հանդես էր եկել Լաչինի միջանցքի վերաբերյալ հայտարարությամբ: Նա կոչ էր արել օպերատիվ կերպով վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժվելու ազատությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել