Երկու տարին բավարար էր ոչ միայն վերականգնելու, այլև նոր կացարաններ կառուցելու համար․ Սեյրան Օհանյան |tert.am|
14:03 - 20 հունվարի, 2023

Երկու տարին բավարար էր ոչ միայն վերականգնելու, այլև նոր կացարաններ կառուցելու համար․ Սեյրան Օհանյան |tert.am|

tert.am: ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը անդրադարձել է երեկ զինվորական կացարանում բռնկված հրդեհին։

«Իմ հիշողության մեջ բանակում երբևէ նման դեպք չի տպավորվել։ ԶՈՒ-ն իր առօրյա գործունեությունը կազմակերպում է համազորային կանոնադրությունների համաձայն, որում գրված են այն պայմանները, որում զինվորը կարող է հայտնվել՝ լինի ժամանակակից զորանոց, ժամանակավոր կացարան, վրան կամ նույնիսկ բաց դաշտ։ Բոլոր այդ պայմաններում զինվորական ծառայության նկատմամբ պահանջները նույնն են։ Կարող է ժամանակավոր զորանոցը վերանորոգված չլինել, բայց պայմանները, հակահրդեհային  պատրաստությունը նույնն են բոլոր դեպքերում։

Ես կարծում եմ, որ այդ զորանոցում զինվորները այդ վիճակում հենց այնպես չէին հայտնվել, 2020թ․-ի պատերազմից հետո էին հայտնվել այնտեղ։ Երկու տարին բավարար է եղել ոչ միայն այն կարգի բերելու, այլև նորերը կառուցելու համար։ Նախկինում, երբ Պաշտպանության նախարար էի, այդպիսի բազմաթիվ շենք-շինություններ եմ կառուցել»,- ասաց Օհանյանը։

Նա նշեց, որ բանակում վերջին տարիներին փոխվել է տարվող քաղաքականությունը, իջեցվել է Զինված ուժերում կարգապահության մակարդակը։

Շարունակությունը՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել