Բաքուն արբիտրաժային գործընթաց է սկսել Հայաստանի դեմ՝ պահանջելով փոխհատուցում «շրջակա միջավայրին հասցված վնասի համար» |aravot.am|
17:08 - 20 հունվարի, 2023

Բաքուն արբիտրաժային գործընթաց է սկսել Հայաստանի դեմ՝ պահանջելով փոխհատուցում «շրջակա միջավայրին հասցված վնասի համար» |aravot.am|

aravot.am: Ադրբեջանը Հայաստանի դեմ արբիտրաժային գործընթաց է սկսել՝ համաձայն Բեռնի կոնվենցիայի՝ Հայաստանին մեղադրելով իբր իր տարածքում շրջակա միջավայրին հասցված վնասի մեջ: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն:

Գերատեսչության հաղորդագրության մեջ նշվում է, որ 2020թ. պատերազմից հետո Ադրբեջանի ապացույցներ է հավաքել առ այն, որ Երևանը «օկուպացիայի տարիներին» վնաս է հասցրել շրջակա միջավայրին:

«Արբիտրաժային գործընթացի շրջանակում Ադրբեջանը պահանջում է պարտավորեցնել Հայաստանին դադարեցնել Բեռնի կոնվենցիայով արգելված բոլոր խախտումները և վճարել լիարժեք փոխհատուցում նախկինում օկուպացված տարածքներում շրջակա միջավայրի ավերման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել