Միջգերատեսչական քննարկում՝ Ռազմական դրության մասին օրենքում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ
11:34 - 23 հունվարի, 2023

Միջգերատեսչական քննարկում՝ Ռազմական դրության մասին օրենքում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ

Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել քննարկում՝ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի շուրջ:

Քննարկմանը մասնակցել են պետական այն մարմինների ներկայացուցիչները, որոնց կողմից նախագծերի շրջանառման ընթացքում ստացվել էին առաջարկություններ և դիտողություններ:

Աշխատանքային քննարկումը կազմակերպվել է հավաքագրելու համար բոլոր ներկայացված դիտարկումները, ինչպես նաև հաշվի առնելու նախագծի վերաբերյալ առարկություններն ու առաջարկությունները: Քննարկմանը մասնակցել են Ազգային անվտանգության ծառայության, Անվտանգության խորհրդի, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, Կենտրոնական բանկի, Պաշտպանության, Ներքին գործերի, Արտաքին իրավիճակների, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների ներկայացուցիչները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև նախագծերով առաջարկվող կարգավորումների արդյունավետությունը, նախագծերի ընդունման պայմաններում ակնկալվող հետևանքների շրջանակը և մի շարք այլ հարցեր:

Սույն քննարկմանը հաջորդելու է նախագծի առավել լայն քննարկումը հանրային սեկտորի ներկայացուցիչների, մեդիափորձագետների և մասնագետների հետ, ովքեր այս կամ այն ձևաչափով իրենց կարծիքն են արտահայտել նախագծի վերաբերյալ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել