ԵԽԽՎ նախագահ է վերընտրվել Թինի Կոքսը
 |aravot.am|
17:44 - 23 հունվարի, 2023

ԵԽԽՎ նախագահ է վերընտրվել Թինի Կոքսը |aravot.am|

aravot.am: Քիչ առաջ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստի ընթացքում ԵԽԽՎ նախագահ վերընտրվեց Թինի Կոքսը։ ԵԽԽՎ նախագահի երկու թեկնածություն կար։ Գործող նախագահ Թինի Կոքսը (Նիդերլանդներ) և Օլեկսանդր Մերեզկոն՝ Ուկրաինայի պատվիրակությունից։ Քվեարկությանը մասնակցել է 223 անձ, 4 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել։ 175 ձայնով քիչ առաջ ԵԽԽՎ նախագահ վերընտրվեց գործող նախագահ Թինի Կոքսը։

Նա իր ելույթում վստահեցրեց՝ Ուկրաինայի դեմ պատերազմը շարունակելու է մնալ ԵԽԽՎ օրակարգում։ Նա առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել Ուկրաինայի պատերազմի զոհերի հիշատակը։

Նա հայտարարեց՝ այս հարցը այնքան է մնալու օրակարգում, մինչև հասնենք խաղաղության։ Սակայն Թինի Կոքսը չհիշատակեց պատերազմը ԼՂ-ում և ՀՀ-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել