Էմանուել Մակրոնը հանդիպել է Արա Թորանյանի և Մուրադ Փափազյանի հետ
 |hetq.am|
10:42 - 24 հունվարի, 2023

Էմանուել Մակրոնը հանդիպել է Արա Թորանյանի և Մուրադ Փափազյանի հետ |hetq.am|

hetq.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկուշաբթի՝ հունվարի 23-ին, Ելիսեյան պալատում հանդիպել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Արա Թորանյանի և Մուրադ Փափազյանի հետ։ Այդ մասին հայտնում է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի մամուլի ծառայությունը։

Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչները Ֆրանսիայի նախագահի հետ քննարկել են 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի փակման հետևանքով Արցախում առաջացած իրավիճակը և Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնացող սպառնալիքները։ 

Համանախագահները ողջունել են Էմանուել Մակրոնի կողմից իրենց ցուցաբերած ուշադրությունը և հույս հայտնել, որ Ֆրանսիան գնալով կմեծացնի իր ակտիվ դերակատարումը Արցախի բնակչության պաշտպանության պատասխանատվության հարցում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել