Լատվիան ՌԴ-ի դեսպանից պահանջել է 1 ամսից լքել երկիրը
 |armenpress.am|
12:01 - 24 հունվարի, 2023

Լատվիան ՌԴ-ի դեսպանից պահանջել է 1 ամսից լքել երկիրը |armenpress.am|

armenpress.am: Լատվիայում ՌԴ-ի դեսպան Միխայիլ Վանինը մինչև փետրվարի 24-ը պետք է լքի Լատվիան, հայտնել է այդ երկրի Արտաքին գործերի նախարարությունը։

Այդ մասին տեղեկանում ենք «Интерфакс» գործակալությունից: Լատվիայի ԱԳՆ-ում պարզաբանել են, որ երկուշաբթի օրը նախարարություն է հրավիրվել ՌԴ դեսպանը, որը տեղեկացվել է երկրի որոշման մասին, ըստ որի փետրվարի 24-ից Ռուսաստանի հետ դիվանագիտական ​​հարաբերությունների մակարդակն իջեցվելու է մինչև գործերի հավատարմատարի մակարդակի։

Երկուշաբթի օրն ավելի վաղ Լատվիայի արտգործնախարար էդգար Ռինկևիչը հայտնել էր, որ Ռիգան որոշել է իջեցնել Ռուսաստանում դիվանագիտական ​​ներկայացուցչության մակարդակը և փետրվարի 24-ից հետ կանչել Մոսկվայում Լատվիայի դեսպան Մարիս Ռիեկստինշին։ Համապատասխանաբար, Ռիգան Մոսկվայից պահանջել է համարժեք գործողություններ։

Նախարարի խոսքով՝ այս որոշումն ընդունվել է՝ ի նշան էստոնիայի հետ համերաշխության։

Ավելի վաղ Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունը հունվարի 23-ին ՌԴ-ում էստոնիայի դեսպան Մարգուս Լայդրեին կանչել էր գերատեսչություն և հայտնել, որ վերջինս փետրվարի 7-ին պետք է երկիրը լքի: Ռուսական կողմը որոշել է երկու երկրներում դիվանագիտական ​​ներկայացուցչի պաշտոնն իջեցնել գործերի ժամանակավոր հավատարմատարի պաշտոնի:

Հունվարի սկզբին էստոնիայի արտգործնախարարությունը Ռուսաստանից պահանջել էր մինչև փետրվարի 1-ը դիվանագիտական ներկայացուցչությունում իր անձնակազմի թիվը նվազեցնել և դեսպանատանն ունենալ միայն 8 դիվանագետ և վարչական, տեխնիկական և սպասարկող 15 աշխատակից: Ըստ Associated Press գործակալության՝ էստոնիայի ԱԳ նախարար Ուրմաս Ռեյնսալուն հայտարարել է, որ ի պատասխան ՌԴ քայլի, ելնելով հավասարության սկզբունքից՝ էստոնիայում Ռուսաստանի դեսպանը փետրվարի 7-ին պետք է լքի երկիրը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել