Թասմագամբետովն ու Պատրուշևը քննարկել են ՀԱՊԿ սահմանների երկայնքով տիրող իրավիճակը
 |armenpress.am|
16:49 - 24 հունվարի, 2023

Թասմագամբետովն ու Պատրուշևը քննարկել են ՀԱՊԿ սահմանների երկայնքով տիրող իրավիճակը |armenpress.am|

armenpress.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը հանդիպել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ: Այս մասին հայտնեցին ՀԱՊԿ-ի մամուլի ծառայությունից:

Նշվում է, որ ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարը շնորհավորել է Թասմագամբետովին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնելու առթիվ և պատրաստակամություն է հայտնել աջակցել առաջադրանքների իրականացման հարցում, որոնք ծառացած են ՀԱՊԿ քարտուղարության առջև:  

Կողմերը քննարկել են մի շարք միջազգային հարցեր, մտքեր են փոխանակել ՀԱՊԿ սահմանների երկայնքով ստեղծված իրավիճակի մասին: Ուշադրություն է դարձվել ՀԱՊԿ-ի հեղինակության բարձրացմանը և Կազմակերպության համագործակցությանը միջազգային այլ կազմակերպությունների հետ:

Կողմերը մեծ ուշադրություն են հատկացրել այն որոշումների իրականացմանը, որոնք կայացվել են ՀԱՊԿ անդամ պետությունների կողմից 2022 թվականին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել