Ռուբեն Ռուբինյանը ԵԽ գլխավոր քարտուղարին ներկայացրել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման արդյունքում ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամը
14:48 - 25 հունվարի, 2023

Ռուբեն Ռուբինյանը ԵԽ գլխավոր քարտուղարին ներկայացրել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման արդյունքում ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամը

Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին։ Այս մասին Ռուբինյանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։ 

«Ներկայացրեցի Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման արդյունքում Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը։

Համաձայնեցինք, որ ԵԽ մոնիտորինգային մարմինները պետք է անարգել մուտք ունենան ԵԽ գոտում գտնվող ցանկացած տարածք։ Կոչ արեցի մեծացնել ճնշումը Ադրբեջանի վրա՝ միջանցնքն անհապաղ բացելու համար»,- նշել է Ռուբինյանը։

 



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել