ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հանդիպել է անդամ պետությունների մշտական ներկայացուցիչների հետ
17:15 - 25 հունվարի, 2023

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հանդիպել է անդամ պետությունների մշտական ներկայացուցիչների հետ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հունվարի 25-ին հանդիպել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը կից ՀԱՊԿ անդամ պետությունների մշտական և լիազոր ներկայացուցիչների հետ:

Այս մասին հայտնում են ՀԱՊԿ մամուլի ծառայությունից։

Տասմագամբետովն ընդգծել է Հավաքական անվտանգության խորհրդի 2022 թվականի նոյեմբերի նստաշրջանում ընդունված որոշումների և 2023 թվականի Բելառուսի նախագահության առաջնահերթությունների իրականացման կարևորությունը։

Այս համատեքստում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ ներկայումս համաձայնեցվում է համապատասխան նախագիծը, որը պետք է ներկայացվի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հաստատմանը:

Անդրադարձ է կատարվել նաև կազմակերպության առօրյա գործունեությանը, կազմակերպության աշխատանքային մարմինների փոխգործակցությանը ՀԱՊԿ մշտական խորհրդի հետ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել