Ստեփանակերտի գազալցակայանները վերսկսել են իրենց աշխատանքը․ տեղեկատվական շտաբ
17:53 - 25 հունվարի, 2023

Ստեփանակերտի գազալցակայանները վերսկսել են իրենց աշխատանքը․ տեղեկատվական շտաբ

Ստեփանակերտի գազալցակայաններն այսօր՝ ժամը 17։00-ից, վերսկսել են իրենց աշխատանքը, ինչը  պայմանավորված է գազամատակարարման մասնակի վերականգնումով: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։ 

Հիշեցնենք, որ երեկվանից Ստեփանակերտում և Արցախի շրջաններում դադարեցվել էր գազալցակայանների աշխատանքը։ Որոշում էր կայացվել, որ կուտակված գազը կտրամադրվի միայն առողջապահական հաստատություններին և կենսական նշանակության օբյեկտներին:

2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում ՀՀ-ից վերադառնալ Արցախ․ 19 երեխա Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով վերադարձել է տուն։ 

ՀՀ-ից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ։

12 երեխա նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում է, 11 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում, 4-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։ Այս ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 46 հայ և 4 օտարերկրացի է Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել ՀՀ։ Արցախում հիվանդներից մեկը մահացել է:

Էլեկտրաէներգիայի հովհարային անջատումներն իրականացվում են օրական 3 անգամ՝ 2 ժամ տևողությամբ։ Գործում է սննդամթերքի կտրոնային համակարգ։

Արցախը շրջափակման մեջ է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել