ՀՀ Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել Արսեն Այվազյանը
17:02 - 26 հունվարի, 2023

ՀՀ Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել Արսեն Այվազյանը

 ՀՀ արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի 2023 թ. անդրանիկ նիստի ընթացքում տեղի է ունեցել Կառավարման խորհրդի նախագահի ընտրությունը։

Ինչպես հայտնում են Քննչական կոմիտեից, փակ գաղտնի քվեարկությամբ Խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Արսեն Այվազյանը։

ՀՀ արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահի կարգավիճակից բխող լիազորությունների կատարմանը Արսեն Այվազյանն անցել է հունվարի 26-ից։

Համաձայն «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի՝ Խորհրդի նախագահն ընտրվում է Խորհրդի կազմից` նրա անդամների ձայների մեծամասնությամբ, գաղտնի քվեարկությամբ, դատավոր, դատախազ անդամի, հակակոռուպցիոն կոմիտեի կամ քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձ անդամների միջև ռոտացիոն կարգով, մեկ տարի ժամկետով:

Նիստի ընթացքում խորհրդի անդամները շնորհակալություն են հայտնել Խորհրդի նախկին նախագահ, ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր Արման Թովմասյանին նախորդ տարվա ընթացքում կատարած արդյունավետ աշխատանքի համար և հաջողություններ մաղթել նորընտիր նախագահին։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել