Լաչինի արգելափակումը տարբեր կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում է. Ռուբեն Ռուբինյան |armtimes.com|
09:28 - 27 հունվարի, 2023

Լաչինի արգելափակումը տարբեր կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում է. Ռուբեն Ռուբինյան |armtimes.com|

armtimes.com: Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը Եվրոպայի խորհրդին անդամակցությամբ և տարբեր կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունների խախտում է:

Այս մասին ԵԽԽՎ լիագումար նիստում հայտարարել է Հայաստանի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը և Իսլանդիայի վարչապետից հետաքրքրվել, թե  ինչ քայլեր է մտադիր ձեռնարկել կառույցում իսլանդական նախագահությունը՝ այս խախտումների կապակցությամբ:

Իսլանդիայի վարչապետ Կատրին Յակոբսդոուտիրը նշել է, որ Ադրբեջանը և Հայաստանը, 2001 թվականին դառնալով Եվրոպայի խորհրդի անդամ, ստանձնել են հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու պարտավորություն և պետք է գործեն իրենց հանձնառություններին համապատասխան:

«Տարածաշրջանում ներկայիս հումանիտար իրավիճակը աճող մտահոգության տեղիք է տալիս: Իսլանդիայի արտաքին գործերի նախարարը՝ որպես նախարարական կոմիտեում նախագահող, հայտարարություն է տարածել այս կապակցությամբ՝ կոչ անելով լիարժեքորեն վերականգնել տեղաշարժի ազատությունը և հաղորդակցությունը:

Նա նաև մտահոգություն է հայտնել մեկամսյա շրջափակման հետևանքով ստեղծված ոչ կայուն հումանիտար իրավիճակի կապակցությամբ: Իրավիճակի հետագա վատթարացումից խուսափելու բանալին, իհարկե, երկխոսությունն է, և նախարարների կոմիտեն կշարունակի հետևել այդ զարգացումներին։ Սա պարզ խնդիր չէ»,-ասել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել