Թեհրանը Բաքվին առաջարկում է համատեղ հետաքննել դեսպանատան զինված միջադեպը
 |azatutyun.am|
19:43 - 27 հունվարի, 2023

Թեհրանը Բաքվին առաջարկում է համատեղ հետաքննել դեսպանատան զինված միջադեպը |azatutyun.am|

azatutyun.am: Թեհրանում Ադրբեջանի դեսպանատանը տեղի ունեցած զինված միջադեպը հեռախոսով քննարկել են երկու երկրների արտգործնախարարները։

«Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Բայրամովի հետ զրույցում դատապարտել է Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը՝ միաժամանակ մատնանշելով միջադեպի շուրջ երկու երկրների թշնամիների կողմից այսօրվա չարաշահումները»,- փոխանցում է իրանական ISNA գործակալությունը։

Իրանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Բաքուն և Թեհրանը չպետք է թույլ տան, որ տեղի ունեցածը բացասաբար ազդի երկկողմ հարաբերությունների վրա։

«Կատարվածի տարբեր ասպեկտները պարզաբանելու համար Աբդոլլահիանը առաջարկել է երկու երկրների անվտանգության մարմիններին հետաքննել այդ հարցը միմյանց հետ սերտ համագործակցությամբ»,- ասվում է իրանական կողմի պաշտոնական հաղորդագրությունում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել