Արցախի շրջանների գազալցակայաններն այսօր կգործեն ժամը 10։30-17։00-ն. Արցախի տեղեկատվական շտաբ
11:54 - 28 հունվարի, 2023

Արցախի շրջանների գազալցակայաններն այսօր կգործեն ժամը 10։30-17։00-ն. Արցախի տեղեկատվական շտաբ

Արցախի շրջանների գազալցակայաններն այսօր ժամը 10։30-ից վերսկսել են իրենց աշխատանքը մինչև 17։00-ն, որից հետո կդադարեցվի աշխատանքները՝ պայմանավորված բնական գազի մասնակի մատակարարմամբ: 

Այս մասին հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը:

2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում ՀՀ-ից վերադառնալ Արցախ:

ՀՀ-ից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ։

Էլեկտրաէներգիայի հովհարային անջատումներն իրականացվում են օրական 3 անգամ՝ 2 ժամ տևողությամբ։ Գործում է սննդամթերքի կտրոնային համակարգ։ Գազամատակարարումը մասնակի վերականգնվել է։

Արցախը շրջափակման մեջ է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել