Դունյա Միյատովիչն ընդգծել է միջազգային առաքելությունների համար ԼՂ ազատ և անարգել մուտքի ապահովման կարևորությունը |armenpress.am|
14:28 - 28 հունվարի, 2023

Դունյա Միյատովիչն ընդգծել է միջազգային առաքելությունների համար ԼՂ ազատ և անարգել մուտքի ապահովման կարևորությունը |armenpress.am|

armenpress.am: Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը վերահաստատել է Լաչինի միջանցքով տեղաշարժը անհապաղ վերականգնելու անհրաժեշտության մասին իր հայտարարությունը։ Միյատովիչն այդ մասին գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

Դունյա  Միյատովիչը նշել է, որ ներկա իրավիճակը ևս մեկ անգամ ցույց է տալիս հումանիտար աջակցության և մարդու իրավունքների հարցերով միջազգային առաքելությունների համար ազատ և անարգել մուտքի ապահովման կարևորությունը բոլոր շրջաններ և մարդկանց, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղ և տեղի բնակչությանը։

Հանձնակատարն ընդգծել է նաև, որ պետք է մշակել արդյունավետ և ճկուն մուտքի պայմաններ, որոնք թույլ կտան բոլոր իրավասու դերակատարներին, այդ թվում՝ Հանձնակատարի գրասենյակին, առաջնահերթ կարգով հասանելի լինել հումանիտար աջակցության և մարդու իրավունքների պաշտպանության կարիք ունեցողներին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել