Ադրբեջանն ամբողջությամբ անջատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը․ Արցախի տեղեկատվական շտաբ
19:15 - 28 հունվարի, 2023

Ադրբեջանն ամբողջությամբ անջատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը․ Արցախի տեղեկատվական շտաբ

Ադրբեջանն ամբողջությամբ անջատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

«Դրանով պայմանավորված՝ առաջիկայում կդադարեցվի Ստեփանակերտ քաղաքի  գազամատակարարումը», - նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ հերթական անջատումից հետո Ադրբեջանը վերականգնել էր Հայաստանից Արցախ գազամատակարարումը հունվարի 25-ին։

2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում ՀՀ-ից վերադառնալ Արցախ:

ՀՀ-ից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ։

Էլեկտրաէներգիայի հովհարային անջատումներն իրականացվում են օրական 3 անգամ՝ 2 ժամ տևողությամբ։ Գործում է սննդամթերքի կտրոնային համակարգ։ Ադրբեջանը պարբերաբար անջատում է Հայաստանից Արցախ գազամատակարարումը:

Արցախը շրջափակման մեջ է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել