Իրանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռազմարդյունաբերական համալիրի վրա անօդաչուով հարձակումը ձախողվել է
11:43 - 29 հունվարի, 2023

Իրանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռազմարդյունաբերական համալիրի վրա անօդաչուով հարձակումը ձախողվել է

Իրանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կենտրոնական Սպահան նահանգում ռազմարդյունաբերական համալիրի վրա անօդաչուով հարձակումը ձախողվել է։ 

 Նախարարությունը հաղորդել է, որ երեք անօդաչուներից մեկը, որ հարձակում է գործել Սպահանում, խոցվել է օբյեկտի (նկատի է առնվում ԱԹՍ-ի թիրախը,-խմբ) ներսում տեղադրված  պաշտպանական համակարգով, մյուս երկու անօդաչուները պայթել են՝ ընկնելով պաշտպանական համակարգի ծուղակը։ 

Հաղորդագրության մեջ ասված է, որ անօդաչուների հարձակումը ձախողվել է տարածաշրջանում տեղակայված պաշտպանական համակարգի շնորհիվ։ 

Ասված է, որ հարձակումների արդյունքում տուժածներ չկան (հաղորդագրությունը տարածվել է վաղ առավոտյան,-խմբ), եւ միայն աննշան վնասվել է պաշտպանական տեխնիկայի օբյեկտի տանիքը, իսկ տեխնիկայի ու համալիրի աշխատանքը չի խափանվել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել