Պենտագոնում հայտարարել են, որ ԱՄՆ-ն կապ չունի Իրանին հասցված հարվածների հետ |news.am|
09:56 - 30 հունվարի, 2023

Պենտագոնում հայտարարել են, որ ԱՄՆ-ն կապ չունի Իրանին հասցված հարվածների հետ |news.am|

news.am: Պենտագոնի մամուլի քարտուղար Փատրիկ Ռայդերը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կապ չունի Իրանին հասցված հարվածների հետ, տեղեկացրել է Reuters գործակալությունը։

Նրա խոսքով՝ ամերիկացի զինվորականները չեն մասնակցել իսլամական հանրապետությանը հասցված հարվածներին։

Գործակալությունը նշել է, որ Ռայդերը հրաժարվել է այլ մեկնաբանություններ անելուց։ Եվս մի քանի ամերիկացի պաշտոնյաներ, որոնց անունները չեն նշվում, Reuters-ին ասել են, որ Միացյալ Նահանգները կապ չունի Իրանի Իսպահան քաղաքի ռազմական գործարանի դեմ կատարված անօդաչուների գրոհի հետ։

Ինչպես տեղեկացրել է Al Arabya հեռուստաալիքը՝ հղում կատարելով ամերիկյան աղբյուրներին, Իսպահանի ռազմական գործարանի դեմ գրոհին կարող է մասնակցած լինել ԱՄՆ ՌՕՈւ-ն։

Հունվարի 28-ի երեկոյան Իսպահանում տեղի է ունեցել հզոր պայթյուն։ Իրանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ դա անօդաչուների «անհաջող գրոհ» էր։ Իրանական ԶԼՄ-ները գրել են առնվազն հինգ նահանգներում պայթյունների մասին։

Մամուլում տարածվել են չհաստատված տեղեկությունները, որ պայթյունների հետեւում Իսրայելն է կանգնած։ Նման եզրակացությունները հիմնվում են Նեթանյահուի արած հայտարարության վրա։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել