ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում մեկնարկում են Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարական լսումները
10:03 - 30 հունվարի, 2023

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում մեկնարկում են Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարական լսումները

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում այսօր մեկնարկում են Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարական լսումները։
 
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից հայտնում են, որ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով ուղիղ հեռարձակմանը կարելի է հետևել հունվարի 30-ին (Երևանի ժամանակով` 13:00-15:00, 19:00-21:00) հետևյալ հղումով։
 
ՀՀ-ն դիմել է ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան՝ խնդրելով Ադրբեջանին փոխանցել ՀՀ- ի այն դիրքորոշումը, որ Բերձորի միջանցքը պետք է ապաշրջափակվի 48 ժամվա ընթացքում, որպեսզի հնարավորություն տրվի ապահովել մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը, դա չիրականացնելու դեպքում կներկայացվի նախականխիչ միջոց ձեռնարկելու նոր դիմում։ 
 
Իսկ Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով ուղիղ հեռարձակմանը կարելի է հետևել հունվարի 31-ին (Երևանի ժամանակով` 13:00-15:00, 19:00-21:00-ին) հետևյալ հղումով։
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել