Վստահ եմ, որ բնակիչների հետ անմիջական երկխոսությունը չափազանց կարևոր են թե՛ իշխանությունների, թե՛ Արցախի ժողովրդի համար. Ռուբեն Վարդանյան
10:44 - 30 հունվարի, 2023

Վստահ եմ, որ բնակիչների հետ անմիջական երկխոսությունը չափազանց կարևոր են թե՛ իշխանությունների, թե՛ Արցախի ժողովրդի համար. Ռուբեն Վարդանյան

Շրջաններում հանդիպումներից հետո, երեկ հնարավորություն ունեցա շփվելու Ստեփանակերտի մի խումբ բնակիչների հետ՝ լսելու իրենց, ներկայացնելու ստեղծված իրավիճակի հաղթահարման ուղղությամբ Օպերատիվ շտաբի կողմից իրականացվող աշխատանքները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը:

«Վստահ եմ, որ ժողովրդի հետ արդյունավետ հետադարձ կապի պահպանումը և բնակիչների հետ անմիջական երկխոսությունը չափազանց կարևոր են թե՛ իշխանությունների, թե՛ Արցախի ժողովրդի համար»,- գրել է նա։

2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում ՀՀ-ից վերադառնալ Արցախ․ 19 երեխա Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով վերադարձել է տուն։ 

ՀՀ-ից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ։

8 երեխա նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում է, 12 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում, 5-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։ Այս ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 55 հայ և 4 օտարերկրացի է Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել ՀՀ։ Արցախում հիվանդներից մեկը մահացել է:

Էլեկտրաէներգիայի հովհարային անջատումներն իրականացվում են օրական 3 անգամ՝ 2 ժամ տևողությամբ։ Գործում է սննդամթերքի կտրոնային համակարգ։ Գազամատակարարումը վերականգնված է։

Արցախը շրջափակման մեջ է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել