Հայաստանը ԼՂ զենք չի տեղափոխել, նույնիսկ եթե ՀՀ-ն դա աներ, միեւնույնն է, դրան անդրադարձ չկա եռակողմ հայտարարության մեջ․ Ռուբինյան
17:36 - 30 հունվարի, 2023

Հայաստանը ԼՂ զենք չի տեղափոխել, նույնիսկ եթե ՀՀ-ն դա աներ, միեւնույնն է, դրան անդրադարձ չկա եռակողմ հայտարարության մեջ․ Ռուբինյան

Ռուբեն Ռուբինյանը, անդրադառնալով Բաքվի հայտարարություններին, թե հայկական կողմը զենք ու ականներ է տեղափոխում Լաչինի միջանքով, ասաց, որ նախ ՀՀ-ն ԼՂ-ում զորք չունի եւ զենք չի տեղափոխել, երկրորդը՝ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ գրված էլ չէ, որ այդպիսի բան չի կարող լինել․

«Նույնիսկ եթե ՀՀ-ն դա աներ, միեւնույնն է, դրան անդրադարձ չկա հայտարարության մեջ, բայց կրկնում եմ՝ Հայաստանը Լեռնային Ղարաբաղում չունի ոչ զորք, ոչ զինված ուժեր, ոչ էլ տեղափոխել է զենք ու զինամթերք։

Եթե խոսում ենք շրջափակման մասին․ իսկ ինչ գազատարով զենք է տեղափոխվել, որ գազատարը վնասել են ու չեն թողնում, որ գազ լինի Ղարաբաղում, կամ էլեկտրագծով կամ ինտերնետի գծով զենք է տեղափոխվել․ այս գործողություններից պարզ է, որ այդ կեղծ պատմությունը՝ զենքի տեղափոխման մասին, միջոց է, որով փորձում են արդարացնել միջանցքի փակումը»,-նշել է ԱԺ փոխխոսնակը «Ազատության»-ը տված հարցազրույցում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել