Ալիևը հայտարարել է, թե Ադրբեջանի նավթագազային պաշարները թույլ են տալիս երկար տարիներ  բնական գազի ոլորտում Եվրոպայի համար հուսալի գործընկեր լինել
23:42 - 30 հունվարի, 2023

Ալիևը հայտարարել է, թե Ադրբեջանի նավթագազային պաշարները թույլ են տալիս երկար տարիներ բնական գազի ոլորտում Եվրոպայի համար հուսալի գործընկեր լինել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Ադրբեջանն ակտիվորեն աշխատում էր իր գազային պաշարները եվրոպական շուկաներ հասցնելու ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ադրբեջանական azertag.az-ը։

«Արդյունքում երկու տարի առաջ իրականացվեց Հարավային գազային միջանցքը։ Անցյալ տարի Եվրահանձնաժողովի հետ ստորագրված փաստաթղթի համաձայն՝ մենք նախատեսում ենք կրկնապատկել գազի մատակարարումը, գուցե նույնիսկ ավելին։ Դրա համար կան ռեսուրսներ, կա քաղաքական կամք, և կան շփումներ մեր գործընկերների հետ», - ասել է երկրի նախագահը։ 

Ալիևը նշել է, որ ադրբեջանական գազը Բուլղարիա կհասցվի, այնտեղից Հունգարիա, իսկ Հունգարիայից՝ եվրոպական այլ երկրներ․

«Մենք սա էլ ենք քննարկել։ Հունգարիան լինելու է ոչ միայն ադրբեջանական գազի սպառող, այլ նաև ադրբեջանական գազի տարանցիկ երկիր դեպի եվրոպական այլ երկրներ», - նշել է նա։

Ալիևը հայտարարել է նաև, թե Ադրբեջանի նավթագազային հարուստ պաշարները թույլ են տալիս երկար տարիներ՝ առնվազն հարյուր տարի, լինել Եվրոպայի համար հուսալի գործընկեր բնական գազի ոլորտում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել