Ռուսաստանի ԱԳ փոխնախարարը և Ադրբեջանի դեսպանը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորումը
 |azatutyun.am|
10:01 - 31 հունվարի, 2023

Ռուսաստանի ԱԳ փոխնախարարը և Ադրբեջանի դեսպանը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորումը |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը երեկ Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուի հետ հանդիպմանը քննարկել է հայ - ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հեռանկարները:

ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է. - «Զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության վիճակն ու հեռանկարները՝ Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության դաշնակցային համագործակցության մասին 2022 թվականի փետրվարի 22-ի հռչակագրի դրույթների կատարման համատեքստում: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային թեմաներին, այդ թվում՝ հայ - ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել