ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ Արցախից ևս 3 հիվանդ է տեղափոխվել Հայաստանի բուժհաստատություններ
11:35 - 31 հունվարի, 2023

ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ Արցախից ևս 3 հիվանդ է տեղափոխվել Հայաստանի բուժհաստատություններ

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից երեք հիվանդներ, որոնցից երկուսը ուռուցքային հիվանդություններով և մեկը՝ վիրահատություն պահանջող ախտաբանությամբ, այսօր՝ հունվարի 31-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ  մասնագիտացված բժշկական կենտրոններ։ 

 ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։

«Արևիկ» բուժմիավորումում 7 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: 

«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 12 բուժառու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որոնցից  5-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ 

Մինչ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան են տեղափոխվել ընդհանուր 58 հիվանդ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել