Ադրբեջանում իրանական «նոր գործակալական ցանց» է բացահայտվել
 |civilnet.am|
17:00 - 31 հունվարի, 2023

Ադրբեջանում իրանական «նոր գործակալական ցանց» է բացահայտվել |civilnet.am|

civilnet.am: Հունվարի 31-ին Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է իրանական «նոր գործակալական ցանցի» բացահայտման մասին, հաղորդում են ադրբեջանական առաջատար լրատվամիջոցները՝ հղում անելով այդ երկրի ՆԳՆ-ին:

Հաղորդվում է, որ SalamNews և Interaz լրատվամիջոցներում ստուգիչ միջոցառումներ են անցկացվել, որոնց հետևանքով Բաքվում և Ադրբեջանի այլ շրջաններում ձերբակալվել է 7 հոգի:

Նշենք, որ Ադրբեջանի ու Իրանի հարաբերությունները կրկին սրվել են 2023թ․ հունվարի 27-ին Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա տեղի ունեցած հարձակումից հետո, ինչի հետևանքով սպանվել է անվտանգության ծառայության պետը, վիրավորվել՝ երկու աշխատակից։ Թեհրանի ոստիկանապետը հայտնել է, որ, ըստ նախնական քննության, հարձակման շարժառիթը եղել են անձնական և ընտանեկան խնդիրները։  

Ադրբեջանը հունվարի 29-ին ամբողջությամբ կասեցրել է դիվանագիտական գործունեությունն Իրանում, դեսպանատան աշխատակիցները տարհանվել են։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դեպքը որակել է որպես «ահաբեկչություն», իսկ երկրի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն նշել է․ «Մեր կարծիքով՝ հարձակման պատասխանատվությունը կրում է իրանական կողմը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել