Լավրովը և Բայրամովը քննարկել են Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիրը. ՌԴ ԱԳՆ
 |tert.am|
21:23 - 31 հունվարի, 2023

Լավրովը և Բայրամովը քննարկել են Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիրը. ՌԴ ԱԳՆ |tert.am|

tert.am: Մոսկվան պատրաստ է բանակցություններ կազմակերպել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ։

ՌԴ ԱԳՆ-ն հաղորդմամբ, այս մասին հեռախոսազրույցի ընթացքում Ադրբեջանի արտգործնախարարին ասել է ՌԴ արտգործնախարարը․

«Ընդգծվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ համաձայնագրերի հիման վրա ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման բոլոր ուղիների վրա ռիթմիկ աշխատանքի վերսկսման կարևորությունը։

Այս համատեքստում ռուսական կողմի պատրաստակամությունը Մոսկվայում կազմակերպել հաջորդ հանդիպումը։

Հաստատվել է երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների բանակցությունների փուլը», - հայտնել են գերատեսչությունում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել