Հրդեհից հետո սգո օր հայտարարելու հարցը մի՛ մտցրեք օրակարգ, չի հայտարարվել՝ մի շարք հանգամանքների պատճառով․ ՔՊ-ական պատգամավոր
 |tert.am|
13:44 - 01 փետրվարի, 2023

Հրդեհից հետո սգո օր հայտարարելու հարցը մի՛ մտցրեք օրակարգ, չի հայտարարվել՝ մի շարք հանգամանքների պատճառով․ ՔՊ-ական պատգամավոր |tert.am|

tert.am: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, որ բանակում վաղուց են սկսվել բարեփոխումները և թվարկեց դրանցից մի քանիսը։

«Այսօր մենք կադրային սպաների լրջագույն խնդիր ունենք, և այդ խնդիրը լուծելու համար բավականին լուրջ բարեփոխումներ են իրականացվել ռազմաուսումնական հաստատություններում։ 2022թ-ից այն անձինք, ովքեր կընդունվեն ռազմաուսումնական հաստատություններ և կավարտեն, ավարտելուց անմիջապես հետո կստանան երեք սենյականոց բնակարան Երևան քաղաքում՝ անկախ այն հանգամանքից, թե որտեղ են նրանք նշանակվում; Բացի այդ, հնաավորություն է տրվել, որ զինծառայողները 6 ամիս ծառայելուց հետո կարող են ՊՆ-ի հետ պայմանագիր կնքել, դառնալ պայմանագրային զինծառայող 5 տարի ժակետով, ծառայելուց հետո կստանան 5 մլն պարգևավաճար ու ծառայության ընթացքում բարձր աշխատավարձ»,- ասաց պատգամավորը։

Խաչատրյանը ասաց, որ Ազատ գյուղի կացարանի հրդեհի դեպքով քաղաքական ու բարոյական պատասխանատվության համար առաջին հերթին պետք է պարզվեն դեպքի բոլոր հանգամանքները։

«Խնդրում եմ սգո օր հայտարարելու հարցը չմտցնել օրակարգ, մենք հենց հիմա գտնվում ենք հիբրիդային պատերազմի մեջ ու մի շարք այլ հանգամանքներ հաշվի առնելով՝ կառավարությունը սգո օր չի հայտարարել»,- ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

Շարունակությունը՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել