«ՀՀ-ն երկար-երկար տարիներ օկուպացրել է Ադրբեջանի տարածքները, իսկ հիմա Ադրբեջանը դրանք վերադարձրել է»․ Լավրով  |factor.am|
15:28 - 02 փետրվարի, 2023

«ՀՀ-ն երկար-երկար տարիներ օկուպացրել է Ադրբեջանի տարածքները, իսկ հիմա Ադրբեջանը դրանք վերադարձրել է»․ Լավրով |factor.am|

factor.am: ՌԴ ԱԳՆ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե «ՀՀ-ն երկար-երկար տարիներ օկուպացրել է Ադրբեջանի 7 տարածքները, իսկ Ադրբեջանը դրանք վերադարձել է»։

ՌԴ արտաքին դիվանագիտության ղեկավարը Դմիտրի Կիսիլյովին տված հարցազրույցում ասել է․

«Երբ Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են ուղիներ փնտրել Կովկասում իրավիճակի կայունացման համար, ՀԱՊԿ-ը նույնպես պատրաստ է օգնելու: Անցյալ տարվա սեպտեմբերին բռնությունների աճից հետո երկու կողմից այնտեղ մոտ 300 մարդ զոհվեց, մենք անմիջապես Հայաստանից հարցում ստացանք ու գլխավոր քարտուղարը, ՀԱՊԿ-ը փորձագետների հատուկ առաքելությամբ գնաց սահման և բերեց ՀԱՊԿ-ի տեղակայման պլան Հայաստանի այն հատվածում, որը սահմանակից է Ադրբեջանին»։

Այս պլանը, ըստ ՌԴ ԱԳՆ ղեկավարի, բավականին վաղուց էր պատրաստվել, բայց հայկական կողմն ինքը չի շտապել այդ հարցում։ Արդյունքում՝ համապատասխան որոշման տեքստը պատրաստվել է երևանյան գագաթնաժողովում։ Սակայն հայ գործընկերները, Լավրովի խոսքով, ասել են, որ որոշումն ընդունելի կլինի միայն այն դեպքում, եթե այն կտրականապես դատապարտի Ադրբեջանի գործողությունները։

«Այդ քայլին ոչ բոլորն էին պատրաստ գնալու։ Եվ ոչ միայն այն պատճառով, որ ցանկանում էին ինչ որ մեկին պաշտպանել, իսկ ինչ-որ մեկին ոչ։ Պարզապես ողջ ղարաբաղյան հակամարտության պատմությունը տասնամյակների խորքն է գնում։ Եվ երբ երկար-երկար տարիներ ՀՀ-ն օկուպացրել էր Ադրբեջանի 7 տարածքներն, իսկ հետո, երբ հույսը կորցրել էր խնդիրը լուծել քաղաքական ճանապարհով, Ռուսաստանը տարբերակներ էր առաջարկում, որոնք դեռևս ՀՀ նախկին իշխանությունները ոչ այնքան դրական էին ընդունում, ցանկանալով պահել տարածքներ, որոնց երբեք չեն հավակնել։ Այստեղ, ամեն դեպքում, այո, Ադրբեջանը վերադարձրել է այն հողերը, որոնք պատկանում էին իրեն»,- ասել է Լավրովը։

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ-ի խորհրդի երևանյան նիստը տեղի է ունեցել նոյեմբերի 23-ին։ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ կողմից Հայաստանին օժանդակության նախագծի մասին ասել էր, որ պատրաստ չէ ստորագրել ներկայացված «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը։

Իսկ Ստանիսլավ Զասը նշել էր, որ Հայաստանին օգնություն ցուցաբերելու որոշումը պետք է լրամշակվի։

Իսկ ՀՀ ԱԳՆ խոսնակն ավելի ուշ մեկնաբանել էր հարցը՝ ընդգծելով, որ ՀՀ-ին աջակցելու վերաբերյալ ՀԱՊԿ որոշման նախագիծը չէր բավարարում հայկական կողմին։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել