Լաչինի միջանցքի փակումը քաղաքական խնդիր չէ, Ադրբեջանը ռազմական խնդիր է լուծում. փորձագետ
 |armenpress.am|
16:56 - 03 փետրվարի, 2023

Լաչինի միջանցքի փակումը քաղաքական խնդիր չէ, Ադրբեջանը ռազմական խնդիր է լուծում. փորձագետ |armenpress.am|

armenpress.am: Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի գնահատմամբ՝ Ադրբեջանը, Լաչինի միջանցքը փակելով, փորձում է լուծել կոնկրետ ռազմական խնդիր:

 Նահապետյանը նման տեսակետ հայտնեց Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ «Հայաստան» խմբակցության ներկայացրած ԱԺ հայտարարության նախագծի առնչությամբ խորհրդարանական լսումներում:

Նահապետյանը նշեց, որ Բերձորի միջանցքը փակելն Ադրբեջանի կողմից պատերազմը վարելու էլեմենտ է: Սովորաբար տարածքների շրջափակումն ունի ռազմական, ոչ թե քաղաքական նպատակ:

«Նպատակ առաջին՝ եթե Արցախում լայնածավալ ռազմական գործողություններ սկսեն, ապա Հայաստանից որևէ կերպ օգնություն չի կարող հասնել, էական չէ՝ իշխանությունը կանի, թե կամավորականները: Երկրորդ՝ Արցախի մեր հայրենակիցների ապրելու ռեսուրսը զրոյացնում են: Երրորդ՝ մարդկանց վրա էականորեն հոգեբանական ազդեցություն են գործում, որ պատերազմ կամ ռազմական գործողություն սկսելուց հետո հաղթանակը շատ արագ լինի: Բերձորի միջանցքի փակումը հումանիտար ու անվտանգային խնդիր չէ: Կոնկրետ ռազմական խնդիր է լուծում Ադրբեջանը»,-ասաց ռազմական փորձագետը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել