Թուրքիայի առևտրի նախարարն այցելել է Կարս ու խոսել Հայաստանի հետ սահմանը բացելու թեմայից 
 |factor.am|
10:11 - 06 փետրվարի, 2023

Թուրքիայի առևտրի նախարարն այցելել է Կարս ու խոսել Հայաստանի հետ սահմանը բացելու թեմայից |factor.am|

factor.am: Թուրքիայի Առևտրի նախարար Մեհմեթ Մուշը մասնակցել է Կարսում կայացած «Թուրքիայի դարը 2023 թ-ի ճանապարհին» հանդիպմանը, գրում են տեղական լրատվամիջոցները։

Նա ելույթ է ունեցել իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության նահանգային կառույցում ու խոսել է նաև Հայաստանի հետ սահմանի բացման մասին՝ նշելով, որ ԱԳՆ-ն նման բանակցություններ է վարում։

«Սա մեր սահմանամերձ մարզերից մեկն է, և սահմանային դարպասը բացելու որոշակի ընթացակարգ կա։ Արևելյան դարպասն այստեղ մի փոքր այլ իրավիճակ ունի։ Մեր արտաքին գործերի նախարարությունը վարում է անհրաժեշտ բանակցությունները։ Ադրբեջանի իրավունքներն այդ հարցում պետք է պաշտպանված լինեն։ Եթե այնտեղ բալանսի են հասնում, մեր խնդիրն է տեխնիկական ենթակառուցվածքը պատրաստել։ Մենք կարող ենք արագ ավարտել ենթակառուցվածքն այնտեղ։ Մենք՝ որպես Թուրքիա, ավելացնում ենք այդ դարպասների թիվը, որպեսզի կոմերցիոն գործունեություն ծավալենք հարմարավետ։ Ես սա չեմ ասում Կարսի ու Հայաստանի մասին։ Որովհետև երկու դուռ լինելու դեպքում խտությունը համապատասխանաբար նվազում է, իսկ եթե գործարքներն արագ են, դա արտահայտվում է կոմերցիոն գործունեության արագությամբ»,- ասել է Մուշը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել